Հայաստանում տարածված էպիֆիտային մակրոքարաքոսերի ուղեցույց -
Արսեն Գասպարյան, Պիեր Լուիջի Նիմիս
Այս որոշիչը իր մեջ ներառում է Հայաստանի 51 տեսակի տարածված էպիֆիտային քարաքոսեր, որոնք հանդիպում են Հայաստանի հյուսիսային բարեխառն անտառներում և հարավային չոր նոսրանտառներում։ Այս ուղեցույցը ունի ուսուցողական, գիտահետազոտական և էկոտուրիստական գործառույթներ։ Այն ներառում է նկարազարդված և ծանոթագրված դիխոտոմիկ որոշիչ, որը հասանելի է բջջային հեռախոսների համար (iOS and Android) App KeyToNature բջջային հավելվածի միջոցով։ Որոշիչը ստեղծվել է «Ֆրիդա» (Martellos 2010, Martellos & Nimis 2015) ծրագրի միջոցով: Տրիեստեի համալսարանի (Իտալիա) Կենսաբանական գիտությունների ֆակուկտետի և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ (Հայաստան) համագործակցությամբ «Հայաստանում քարաքոսերի պահպանման և ուսուցման նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվել է Ռաֆֆորդ հիմնադրամի կողմից։
Հղումներ՝
Gasparyan A. H. & Ghaltaghchyan Ts. K. (2013). Proposed standard designations in Armenian for lichens occurring in the Republic of Armenia. — Fl. Medit. 23: 105-116.
Martellos S. (2010) - Multi-authored interactive identification keys: The FRIDA (FRiendly IDentificAtion) package - Taxon 59 (3): 922-929.
Martellos S., Nimis P.L. (2015) - From Local Checklists to Online Identification Portals: A Case Study on Vascular Plants . – PLOSone, DOI: 10.1371/journal.pone.0120970